Ինչ ենք մենք առաջարկում

NTIC-ը, մասնագիտացած լինելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջարկում է թվային տեխնոլոգիաների մի շարք ծառայություններ: Ըստ ձեր կազմակեպության գործունեության՝ մենք առաջարկում ենք հատուկ մշակված լուծումներ առանց տարածքային սահմանափակումների, քանի որ մեր մասնաճյուղերը գործում են աշխառհի տարբեր մասերում:

NTIC-ը առաջարկում է բազմաթիվ ծառայություններ 3 հիմնական ոլորտներում՝

Խորհրդատվություն

Մեր մատուցած խորհրդատվության արդյունքում կկարողանաք իրականացնել ձեր նափագծերը ամենաարդյունավետ ձևով:

Ծրագրավորում

Մենք կստեղծենք ձեր բիզնես գործունեությանն ամենահամապատասխան կայքը:

Ուսուցում

Մեր ուսուցողական ծրագրերի կօգնեն մասնագետներին կամ բարձր տեխնոլոգիաներով հետաքրքրվողներին ձեռք բերել արժեքավոր գիտելիքներ և բարձրանալ ևս մեկ աստիճան իրենց մասնագիտական ոլորտում:

Խորհրդատվություն

Տեխնոլոգիաների արագ զարգացման այս ժամանակաշրջանում կազմակերպությունները կարող են կտրուկ առաջխաղացում գրանցել, եթե կարողանան ճիշտ օգտագործել թվային տեխնոլոգիաների առավելությունները: Մեր մասնագետները կգնահատեն ձեր բիզնես կարիքները և կառաջարկեն դժվարությունները հաղթահարելու և կայուն աճ գրանցելու համապատասխան լուծումները: Մեր կոնսուլտանտները կօգնեն գտնել լուծումներ մի շարք ոլորտների համար, ներառյալ ՝

ինտրանետ

Մենք պատրաստում ենք ներքին ցանցեր, որոնք հեշտացնում են կազմակերպության ներսում հաղորդակցությունը, կարևոր ինֆորմացիայի փոխանցումն ու պահպանումը՝ հանրության համար անհասանելի լինելով:

Վեբ կայքեր

Մենք կառաջարկենք նպատակահարմար կայքեր՝ հաշվի առնելով ձեր գործունեության ոլորտն ու առանձնահատկությունները:

Պլատֆորմներ

Մեր մասնագետները կօգնեն ձեզ ստեղծել համապատասխան պլատֆորմներ ձեր կազմակերպության համար, լինի դա առցանց ուսուցման, հայտարարությունների, առցանց պատվերներ կատարելու կամ այլ ոլորտներ: Մեր կատարած աշխատանքները՝
• Topic: Description
• Topic: Description
• Topic: Description
• Topic: Description
• Topic: Description

Ծրագրավորում

Այստեղ մտնում են խնդրի վերլուծությունն ու ներկայացումը, ծրագրի նախագծումը, ալգորիթմների կառուցումը, տվյալների կառուցվածքային մշակումը, ծրագրի տեքստի գրառումը, ծրագրի կարգավորումն ու տեստավորումը, փաստաթղթավորումը, ուրվագծումը, վերջնական մշակումը: Մեր ծառայությունները ներառում են՝

Վեբ ծրագրավորում

Մեր մասնագետները կստեղծեն վեբ կայքեր ՝ ելնելով ձեր պահանջներից

Հավելվածների ծրագրավորում

Մենք կատարում ենք բջջային և համակարգչային հավելավածների ծրագրավորում

Պորտալների մշակում

Սովորաբար համացանցային պորտալները գործում են որպես տարբեր թեմատիկ, մասնագիտական ընդհանրություններ ունեցող ռեսուրսներ և ծառայություններ ամփոփող բազմաշերտ հանգույցներ, որոնց բովանդակությունը համապատասխանում է այցելուների ընդհանուր հետաքրքրություններին:

Ուսուցում

Տեղեկատվական համակարգերի ոլորտը լինելով դինամիկ մշտապես գիտելիքների թարմացման և կատարելագործման տեղ թողնում է: Մեր դասընթացների նպատակն է փոխանցել արդիական կիրառելի գիտելիքներ մասնակիցներին: Ուսուցանումը կատարվում է ինչպես անհատների, այնպես էլ ամբօղջական թիմերի համար: Մեր առցանց դասընթացները հիանալի հնարավորություն են ՝ ստանալու գիտելիքներ խնայելով ժամանակ և միջոցներ , քանի որ կարող եք միանալ դասընթացներին աշխարհի ցանկացած կետից: Դասընթացներ՝

Ծրագրավորման լեզուներ

Այս պահին առաջարկում ենք Java, C# և PHP լեզուների դասընթացներ .

Բազաների ծրագրավորում

Դասընթացները կսովորեցնեն Microsoft Access , Oracle, SQL հարցումներ, տվյալների կառուցվածք կազմել և ավելին.

Վեբ դիզայն

Դասընթացը ներառում է ՝ HTML, CSS, Javascript, Javascript գրադարաններ: